Բաժիններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ

Սույնով հավաստիացնում ենք, որ Նոր Հայաստան հեռուստաընկերությունը միացել է Հայաստանում լրատվամիջոցների ինքնակարգավորման՝ Երևանի մամուլի ակումբի 2007թ․ նախաձեռնությանը։
Տեղեկացնում ենք, որ ծանոթացել ենք այս նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի մշակած ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթներին, ինչպես նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մշակած մյուս փաստաթղթերին՝ ուղեցույցներ, եզրակացություններ և փորձագիտական կարծիքներ։
Հայտարարում ենք, որ միանալով ինքնակարգավորման նախաձեռնությանը, ընդունում ենք վերոնշյալ Կանոնագիրը և այսուհետ պատրաստակամ ենք աշխատելու այդ սկզբունքներին համապատասխան։ Ինչպես նաև հաստատում ենք նախաձեռնության շրջանակներում ձևավորված ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին:
Հավաստիացնում ենք, որ ընդունում ենք և ապահովում ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգով նախատեսված՝ Կանոնագրի կիրառման ապահովման մեխանիզմները։


Forgot Password

Register