Բաժիններ

Ուշակովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Ուշակովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, կքննարկեն ղեկավարները»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։

Forgot Password

Register