Բաժիններ

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացրել է մարզպետարանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և պատվիրակության մի շարք անդամներ:

Քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը։ Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է գործընկերային հարաբերությունների հաստատման մասին, որին մեծապես նպաստում են ցուցահանդեսային և տոնավաճառային միջոցառումները, գործունեության կոնկրետ ոլորտին նվիրված թեմատիկ միջոցառումները և ընկերությունների ներկայացուցիչների մասնավոր այցերը։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ հավելելով, որ մարզեր այցելելն իր աշխատանքի կարևոր մասն է։ Նա նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները։

Դեսպանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է ուսանողների և Իջևանի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանի հետ, ով խոսեց Կոնտակտային կենտրոնի գործունեության մասին։ Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը Իջևանի Ռուսական կենտրոնում այցելել է ռոբոտաշինության բաց դասին։ Դեսպանը գրքեր Է նվիրեԼ ուսանողներին և աշակերտներին և հաջողություն մաղթեԼ ուսման մեջ։

Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ շրջայց Է կատարԵԼ «Ij Grand Textile» հագուստի ֆաբրիկայում։

Forgot Password

Register