Բաժիններ

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունության, ինչպես նաև վերակառուցման ու նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ նախարարը տվել է համապատասխան  հանձնարարականներ:

Forgot Password

Register