Բաժիններ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել

Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել, հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ փոխանցում են լրատվամիջոցները։

Որոնողական աշխատանքների ընթացքում 2 մարդ մահացած է հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։

Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Սկսվել է հետաքննություն։ Նահանգապետարանը նաև ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։

Forgot Password

Register