Բաժիններ

Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում. ՀՀ վարչապետ

Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում. ՀՀ վարչապետ

Երեկ ՊՆ-ում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել: Դրա նպատակը եղել է մեկը. ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ կոշիկի, ոչ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի պրոբլեմ պետք է չլինի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես գնացել եմ ասել եմ՝ փակ քննարկում է, խնդրում եմ ինձ ասեք՝ ինչն է պրոբլեմը, կա՞ այդ պրոբլեմը, թե՞ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կատարվել է ինժեներական ահռելի աշխատանք:

«Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում: Այլ բան, որ ուժերն անհավասար են եղել: Այսօր ես չեմ ասում, որ մեր բանակն ամենալավ, մեր երազած վիճակում է, այնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն տպավորություններն այնպիսին են, որ ՊՆ-ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է: Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում, ես հանձնարարել եմ, որ ճշտեն, հասկանանք՝ ում համար են հավաքում»,- ասաց նա:

Ադրբեջանը, բոլոր պայմանավորվածություններին հակառակ, դեռ չի վերադարձրել հայ գերիներին, ո՞րն է պատճառը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, այս հարցին անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի ցանկանում այնպիսի պատասխան տալ, որ ավելի չխանգարի կամ բարդացնի գերիների վերադարձի գործը:

 

«Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաև նախկին փորձից գիտեմ, օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ, հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»,- նշեց Փաշինյանը: 

Forgot Password

Register