Բաժիններ

Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը

Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը

Չեխիայում Էրդողանի հետ հանդիպում լինելո՞ւ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ  թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա:

«Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կա ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որին հրավիրված են նաև Հայաստանը և Թուրքիան:

«Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ, երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի, մասնակցելու է գագաթնաժողովին:

Հարցին` ինչ օրակարգով է Հայաստանը ներկայանում այդ հանդիպմանը, վարչապետը պատասխանեց. «Սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում»:

Ճշտող հարցին՝ Արցախի հարցի քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Երբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն: Դա, եթե լինի, լինելու է մեր առաջին հանդիպումը, լինելու է ծանոթություն»:

Ինչ վերաբերում  է հարցին՝ արդյոք շարունակվո՞ւմ են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, վարչապետը պատասխանեց՝ որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղ-ժամ պայմանավորված չէ:

Մոսկվան, Բրյուսելը, Վաշինտոնը, միջքազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի Անկախությունը և ոչ մեկն էլ պարտաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մասին, այսինքն նրանք ըստ էության գուցե այլաբանորեն, դիվանագետորեն և երբեմն նույնիսկ այս մասին ասել են և այս փաստի հետ պետք է առերոսվենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Նա նշեց, որ մոտեցումների տարբերություններ կան։ «Այդ երկրների մեջ եղել է հայտարարություններ, որ ասել են, որ ըստ թությքան միջազգային առումով ԼՂ–ն Ադրեբջանի մաս է, դրանք հրապարակային են եղել»։

Անդրաառնալով Փելեսի այցին, նա նշեց, որ ԱՄՆ պաշտոնյաները Հայաստան չեն եել, որևէ մեկին ընդդեմ և Փելոսին ԱՄՆ ամենաբարձ պաշտոնյան է, որը այցել է Հայաստանին։ «Բայց չէի ուի այցին հակառուսական կոնտեքստ տանք, քանի որ այդ այցը հակառուսական չի եել, այլ հայ–ամերիկյան հարաբերություններին ուղղված քայլ և պետք չէ թերագնահատել այդ այցը»,–ասաց նա;

ԱՆդրադառնալով Հնդկաստանից զենք գնելու հայտարարություններին, նա ասաց, որ հնդկական մամուլում եղած հրապարակումները ՀՀ–ի կողմից չեն հերքվել։ Այս մասին այսօր հանրային հեռուստաընկերությունում իր հարցազրույցին անդրադառնալով Հնդկաստանից զենք  գնելու վերաբերյալ հրապարակումներին։

«Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցությքան շրջանակը ընդլայնելու վերաբերյալ։ Մարդիկ կան հարցազրույցներ են տալիս, թե սա արին նա արին, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառքազինության և ռազմական տեխնիկայի ներկրման  հետ, քանի որ 60 ականների 80 ականների զենքերի ներկումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չի շփոթել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հարյուրավոր դոլարների զենք գնելու և զենքը չստանալուն, վարչապետն քաղաց, որ ինչ հարկ է համարել հայտարարել է և ՊՆ–ի հայտարարության հետ հակասություն չկա; «Եթե ես հարկ համարեի երկիր հիշատակել, կհիշատակեի։ Պայմանագրերում կա կետ, թե ինչ է տեղի ունենում սահմնված ժամկետում չմատակարարելու դեպքւոմ, ամեն ինչ տեղի է ունենում պայմանագրում նախատձեսված ձևերով»,–ասաց նա և նշեց, որ կամ գումարը հետ ստանալ, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը։ Նա ասաց, որ ՊՆ–ի հայտարարությունը պետք է տարանջատել իր հայտարարությունից։

Forgot Password

Register