Բաժիններ

Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է, սակայն ԱՄՆ-ը այն միջազգային մակարդակով չի ճանաչում. Բայդեն

Միջազգային քրեական դատարանի որոշումը արդարացված է, սակայն ԱՄՆ-ը այն միջազգային մակարդակով չի ճանաչում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին:

«Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր «Տելեգրամ»-ի ալիքում:

«Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից", — ընդգծել է Զախարովան։ Ռուսաստանը, որը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից չէ, դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել: Այդպես է դեսպանատունը մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացված են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշումը։

«Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», - նշել է դիվանագիտական ​​առաքելությունը:

Ավելի վաղ, Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Forgot Password

Register