Բաժիններ

Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը. Ավինյան

Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը. Ավինյան

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում է Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելուն: 

Իր ելույթի սկզբում Ավինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ ինքնիշխանության համար մղված մարտերում զոհված զինվորների հիշատակը: 

«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային, և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները: Այդ ագրեսիան, սակայն, մեզ պետք է ոչ թե ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի:

Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը: Ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն: Մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով»,- ասաց Ավինյանը: 

Forgot Password

Register