
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծրագրված հարձակումն ու վերջին զարգացումները։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հավելելով, որ հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի փոխանցմամբ՝ հանձնաժողովի հանդիպման մասնակիցները շեշտել են, որ որևէ հանգամանքներում տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար։