
Երեկվանից Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մեղրիի մանկապարտեզից, որտեղ բոլորովին վերջերս հիմնանորոգման աշխատանքներ էին:
Հիշեցնենք՝ երեկ Սյունիքի մարզի Բնունիս համայնքում Հակոբյանը ավագ դստեր՝ Մարիամի հետ այցելել էր հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Գոռ Գասպարյանի, Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներին, և հյուրընկալվել Էդգար Մարգարյանի տանը։