Բաժիններ

Հենց այսօր գրվում է մեր նոր պատմությունը. Նիկոլ Փաշինյան

Հենց այսօր գրվում է մեր նոր պատմությունը. Նիկոլ Փաշինյան

Լավը չէ, որակով չէ, կդարձնենք որակով, բայց մենք ենք գրում մեր պատմությունը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանո՞ւմ եք՝ տաբերությունը որն է: Ձեր ասած «լավ պատմության» հեղինակը մենք չենք, այդ պատմությունը գրել է կայսրությունը մեզ համար մի նպատակով, որ մենք չլինենք պետություն, որ մենք լինենք ֆորպոստ: Մենք ասում ենք՝ մենք գրենք այդ պատմությունը:

Վարչապետը նաև նշեց, որ քննադատություններից հետո այսօր որոշել է գնալ և ամբողջութամբ կարդալ այն:

«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտեք, է՜, որ դարից ինքնուրույն պատմություն գրել: Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններ են գրել: Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մե՜ծ անուններն ուղիղ կապով կապված են կայսրության հետ, և կայսրության սոցիալ-հեգեբանության և ավանդույթի մեջ են: Եվ, այո՛, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք, կտանք, կարդացե՛ք, անգի՛ր արեք և պատմե՛ք:

Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ, ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք ու զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ հենց այսօր Ազգային ժողովի դահլիճում այդ պատմությունը կերտվում է:

Forgot Password

Register