Բաժիններ

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչը մեծացնում է տարածաշրջանի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների վտանգը:

«Տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության փորձն անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի բարեկեցությանը վնաս հասցնելու համար»,- նշված է կազմակերպության X-ի (նախկին Twitter-ի) էջում:

Forgot Password

Register