Բաժիններ

Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ

Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։

Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը։
 
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքները։
 
Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան գնալով կմեծացնի իր ակտիվ դերակատարումը Արցախի բնակչության պաշտպանության պատասխանատվության հարցում։

Forgot Password

Register