Բաժիններ

ԵԱՏՄ առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում մայիսի 25-ին

ԵԱՏՄ առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում մայիսի 25-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, Մոսկվայում առկա ձևաչափով», - ասել է նա:

Եվ ավելացրել է, որ նիստի օրակարգը վերջնականապես կհամաձայնեցնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում, որը կկայանա մայիսի 22-ին:

Forgot Password

Register