
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «համակ ուշադրությամբ կհետևի» Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղային վերջին գործարքին:
Պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ լուրջ անհանգստություն կառաջացնի, «և ԱՄՆ-ն առանց տատանվելու հետագա քայլեր կձեռնարկի», ասել է Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Մոսկվան և Թեհրանը երեկ համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին. միջանցք, որը, ինչպես համարվում է, պետք է մրցակցի Սուեզի ջրանցքի հետ և կանխարգելի պատժամիջոցները:
«Ես այս նախագծին գնահատականներ չունեմ, բայց կա պատճառ, ինչի համար մենք ընդունում ենք պատժամիջոցների այսպիսի խիստ
ռեժիմ, և դրանք շրջանցելու ցանկացած փորձ մեր մեջ առաջացնում է հսկայական մտահոգություն»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով, և պատժամիջոցները կարող են առնչվել նաև Բաքվին։