Բաժիններ

Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է՝ Արցախ-Հայաստան միակ մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
 
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:
 
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:
 
Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
 
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- ասված է շտաբի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
 

Forgot Password

Register