Բաժիններ

Արցախի խորհրդարանում Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել

Արցախի խորհրդարանում Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել

Արցախի Հանրապետության խորհրդարանում մարտի 17-ին Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ինչպես տեղեկացանք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը հրավիրված էին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, Արցախի նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:

Forgot Password

Register