Բաժիններ

Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին. Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ

Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին. Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Սիրելի´  հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանին:

Դուք  գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:
Ինչու̉ , հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը  չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

Forgot Password

Register