Բաժիններ

Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է  Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։

Forgot Password

Register